Armenian text to speach

ԵԽԽՎ-ում այս վիճակը ստեղծվել է ոչ միայն Ադրբեջանի խավիարային դիվանագիտության պատճառով, այլև` ՀՀ իշխանությունների. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, մտահոգություն հայտնեց, որ շատ վտանգավոր զեկույցներ են, որոնք միակողմանի մեղքը դնում են ՀՀ վրա: «Խոսք է գնում ՀՀ-ի կողմից միակողմանի զիջումների մասին, ընդհուպ մինչեւ հայկական ուժերի դուրսհանումը Ղարաբաղից: Սա նշանակում է, որ արդեն բանակցելն անիմաստ է»,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով՝ ստեղծվել է չափազանց բարդ իրավիճակ. «Սա ձախողում է, սա արդեն խայտառակություն է, միակողմանի պարտադրանք ՀՀ-ին, որն անընդունելի է: Խոսել հավասարակշռության, որեւէ բալանսի մասին անհնար է: Պարզագույն մի սուտ է ասվում, թե հղում եմ կատարում այն միակ բանաձեւին, որը նվիրված է եղել բացառապես ԼՂՀ հարցին: Պարզ սուտ է, որովհետեւ եթե ԵԽԽՎ արխիվներում փնտրեն 1994-ի եւս մի բանաձեւ կգտնեն: Ես ունեմ այդ բանաձեւը»,-փոխանցեց ՀԱԿ ղեկավարը:

Զուրաբյանի պնդմամբ` այս վիճակը ստեղծվել է ոչ միայն Ադրբեջանի խավիարային դիվանագիտության պատճառով, այլև` ՀՀ իշխանությունների. «ՀՀ դիվանագիտությունը չունի ճշգրիտ հարցեր ձեւակերպելու ինտելեկտուալ վերլուծական ուժ: Ես չեմ ուզում Ադրբեջանին այս նստաշրջանում զինամթերք տալ: Հիմա եթե կոնկրետ բաներ բացահայտեմ, զինամթերք կտամ: Պատմությունը ավարտվի, ես կխոսեմ այդ մասին»-հավելեց նա:

Զուրաբյանը, խոսելով հանրաքվեի մասին, նշեց, որ իշխանությունն այժմ թուլացած է:
Ըստ նրա` Սերժ Սարգսյանը ճգնաժամի մեջ է. «Ոչ մեկը, ըստ էության, լեգիտիմ չի ճանաչել մեր հանրաքվեն, եւ հիմա ինքն ընկել է դժվար կացության մեջ: Հիմա միջազգային հանրությունը շատ ավելի խիստ է վերահսկելու ընտրությունները, որ ինչքան հնարավոր է, բացառեն ընտրակեղծարարությունը»,-փոխանցեց նա:

ՀԱԿ ղեկավարն անդրադառձավ նաեւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի ձերբակալությանը. «Մի կողմից` անհասկանալի է, ինչու են հարձակվում իրենք երիտասարդների վրա, որոնք շատ մեծ ազդեցություն չունեն: Շատ պարզ է: Իշխանությունն իրեն այնքան թույլ է զգում, այնքան զուրկ ժողովրդական աջակցությունից, որ ուզում է ցանկացած բողոք խեղդել սաղմնային վիճակում»,-եզրափակեց իր խոսը Զուրաբյանը:

Զուրաբյանն իր խոսքի ընթացքում անդրադառձավ նաեւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականին` կարծիք հայտնելով, որ հրաժարականը պայմանավորված է իշխանությունների ճնշմամբ: «Հիշում ենք, որ անցյալ նստաշրջանում ՀՀԿ մի պատգամավոր հարձակվեց Կարեն Անդրեասյանի վրա, դրանից հետո եղավ Արմեն Աշոտյանի` նույնպես կատաղի հարձակումը ՄԻՊ-ի վրա: Սրան եթե գումարենք իշխանությունների դժգոհությունները պաշտպանի՝ դատական համակարգի հետ կապված գալիս ենք այս եզրահանգմանը, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել այս իշխանությունների ճնշման ներքո»,- հավելեց Զուրաբյանը:




Լրահոս