
ՀԱՐՑ. Եթե անձն այլ երկրի քաղաքացի է եւ վերադառնում է Հայաստան, այսինքն՝ ունի երկքաղաքացիություն, ապա պարտադի՞ր է, որ ծառայության անցնի հայոց բանակում, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ըստ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան տասներկու ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան տասնութ ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչ խոսք, հայրենիքում ծառայելն ավելի նախընտրելի է, թեեւ դեպքերի բերումով մեր հայրենակիցներից շատերը հարկադրված են լինում իրենց զինվորական պարտքն այլ երկրների բանակում կատարել: