ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քույրս բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, բայց մոտակա ժամանակահատվածում մտադիր է գալ Հայաստան եւ կատարել ամուսնության պետական գրանցում (զագսավորվել): Նշեմ, որ նա ունի ՌԴ քաղաքացիություն: Հիմա ուզում ենք տեղեկանալ, թե մոտավորապես ինչ ժամկետում է կատարվում այլ երկրի քաղաքացիների ամուսնության պետական գրանցումը:

Լիլիթ Հունանյան (29 տարեկան, բուժքույր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Լիլիթ Հունանյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի թույլտվությունը տրվում է մինչեւ 10-օրյա ժամկետում, որից հետո ամուuնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է ՀՀ քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով:
Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված տասնօրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա, բացի պետական տուրքից, պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը:
Անձն ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիների միջեւ ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` Հայաստանում գործող կարգի համաձայն՝ միայն տուրքերը վճարելու դեպքում հնարավոր է օտարերկրյա քաղաքացիների ամուսնությունը նույնպես գրանցել: Այլ հարց է, որ այդպես էլ անհայտ է մնում, թե ինչու է այլ պետության քաղաքացին ձգտում ռուսական անձնագիր ունենալու դեպքում ամուսնության վկայականի հայկական տարբերակ ունենալ:




Լրահոս