Հրապարակ. Փայլակ Հայրապետյանը կորցնում է ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ  “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի աշխատակիցները երեկ վաղ առավոտյան մուտք են գործել գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող նախկին “Էրեբունի” միավորման շենք եւ, դուրս հանելով աշխատակիցներին, տիրացել են շենքին:
Հիշեցնենք, որ Հայրապետյանն “Ամերիաբանկում” գրավադրել էր 33 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք, որպեսզի գործարար Աշոտ Սուքիասյանի հետ համատեղ ադամանդի արդյունահանման գործ սկսեին: Սուքիասյանն Աֆրիկայի Սիեռա Լեոնե հանրապետությունից պետք է ադամանդի հումքը բերեր Հայաստան, որտեղ էլ պետք է մշակվեր այն:
Բանկը Սուքիասյանին 12 միլիոն դոլար վարկ էր տրամադրել, սակայն Սուքիասյանն այդպես էլ ադամանդի հումքը Հայաստան չբերեց, իսկ բանկը, վարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ, սկսեց բռնագանձել Փայլակ Հայրապետյանին պատկանող գույքը: Բանկը նախ Հայրապետյանից վերցրեց “Հայաստան” հանրախանութի շենքը, ապա հերթով գրավադրված մյուս սեփականությունները: Երեկվա բռնագանձումը եւս այս շարքից է…




Լրահոս