168 ժամ. Մոսկվայի երկրորդ մեսիջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Այս ամենի թիվ մեկ մեղավորները Հայաստանի իշխանություններն են, որովհետև առաջինը` լեգիտիմության խորը ճգնաժամի խնդիր ունեն, ինչը շահարկման առարկա է դարձել բոլորի կողմից, և յուրաքանչյուր երկրի նախագահ իր շնորհավորանքում առաջին նախադասությունից հետո հարկ համարեց նշել, թե ինչ պետք է վճարի Սերժ Սարգսյանը`իր լեգիտիմության ճանաչման դիմաց”,-“168 ժամի” թղթակցի հետ զրույցում ասել է “Ժառանգություն” կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով “ադրբեջանական տարածքների վերադարձի” մասին ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովի արած արտահայտությանը: 
Սաֆարյանը նշել է, որ վերջին երկու տասնամյակում առաջին անգամ է նման ադրբեջանամետ հայտարարություն լսում Ռուսաստանի պաշտոնատար անձի, առավել ևս` արտգործնախարարի կողմից: Միաժամանակ “Ժառանգության” ներկայացուցիչը Մոսկվայի նման քայլը կապել է Հայաստանի արտաքին դիրքորոշման և եվրոպական ինտեգրացիայի հարցի հետ`նշելով, որ շանտաժի ենթարկելով Հայաստանին` Ռուսաստանը հասկացնում է` եթե ինքը մտնի Եվրոպական միության հետ ավելի խորը համագործակցության դաշտ, ապա հրաժեշտ կտա ԼՂ հարակից տարածքներին: “Սա է Մոսկվայի ասածը վերջին շրջանում` գազի գների թանկացման ակնարկով, ԼՂՀ տարածքների ,ադրբեջանականե պատկանելության մասին ակնարկով: Այո, սա արդեն երկրորդ նախազգուշացումն է”,- ասել է Ստեփան Սաֆարյանը:




Լրահոս