Ժողովուրդ. Գուրգեն Արսենյանն ու ՄԱՊ-ի Ալիկը վիճել են խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Խորհրդարանի միջանցքում երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) վիճաբանում էին:
Վերջիններս պատահաբար հանդիպեցին ու միմյանց բարեւելիս Արսենյանը հարց ուղղեց Պետրոսյանին, թե ինչ է պատահել, որ նման մեծ աղմուկ են բարձրացրել: Պետրոսյանն էլ սկսեց արդարանալ ու հակադարձել Արսենյանին: Սակայն Արսենյանը չէր էլ ցանկանում լսել նրա բացատրությունը՝ ասելով, թե իրականում ամեն ինչ չափազանցված է:
“Ժողովուրդ”-ը փորձեց Գ. Արսենյանից պարզել, թե ինչու էին վիճաբանում ԱԺ միջանցքում: Պատգամավորը նշեց, թե իրենք չէին վիճաբանում, ուղղակի վերջին կարկտահարության դեպքերից հետո հայտարարվել էր, թե մեծ վնաս է հասցվել նաեւ խաղողի այգիներին, բայց ինքն այլ տեղեկություն ուներ ու փորձում էր Ա. Պետրոսյանից ճշտել դա:
Շարունակությունը՝  ” Ժողովուրդ ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս