Երևանը բոլորիս մեծ տունն է, ու մեզանից յուրաքանչյուրն իր մասով է պարտավոր պահպանել մեր տան մաքրությունը. Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 20 վարչական արձանագրություն:

Հանձնարարվել է այս ուղղությամբ ավելի ակտիվացնել աշխատանքները:

«Անընդհատ պետք է իրազեկել մեր համաքաղաքացիներին, որ ոչ սահմանված վայրերում աղբը թափելու համար կարող են ենթարկվել վարչական տույժի: Ու սրա նպատակը, ինչպես բազմիցս եմ ասել, բնավ տույժերի կիրառումը չէ, այլ այն, որ յուրաքանչյուրը գիտակցի ու զգա պատասխանատվության իր բաժինը մեր քաղաքի նկատմամբ: Երևանը բոլորիս մեծ տունն է, ու մեզանից յուրաքանչյուրն իր մասով է պարտավոր պահպանել մեր տան մաքրությունը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:




Լրահոս