
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդների երկարաձգման հետ կապված՝ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի: Այս մասին նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ընդգծելով, որ հարկադիր պարապուրդը որևէ կերպ չի կարող անդրադառնալ աշխատակիցների աշխատավարձերի վրա:
«Շրջանառվող լուրերը, թե պահումներ կարվեն աշխատակիցների աշխատավարձերից, չի համապատասխանում իրականությանը: Տվյալ հաստատությունների մեր բոլոր աշխատակիցներն իրենց հասանելիք աշխատավարձերը կստանան ամբողջությամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: