Մինչ քաղաքական ուժերը խորհրդարանում իրար հակահարված տալով քննարկում են կառավարության ներկայացրած ծրագիրը, “Ժամանակի” աղբյուրները տեղեկացնում են, որ կառավարության ներկայացրած ծրագրի հաստատումից հետո պաշտոնանկություններ են սպասվում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։ Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. “Իսկ ՀՀԿ-ականները համոզված են, որ կառավարության ծրագիրը ընդունվելու է, չնայած, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, “Ժառանգությունն” ու ՀՅԴ-ն դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին։
Ընդ որում՝ պաշտոնանկությունների մասով խոսքը միայն մարզպետերին չի վերաբերում, նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր համապատասխան ցուցանիշներ չեն ապահովել կամ իշխանության պատկերացմամբ՝ չեն կարող իրականացնել կառավարության նոր ծրագիրը”,- գրում է “Ժամանակը”: