“Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանից փորձեցինք ճշտել` կարկուտից տուժած գյուղացիների փոխհատուցման ձևն ու չափն ի՞նչ սկզբունքներով են որոշվելու, և ապա` գյուղացուն հուզող վարկերի սառեցման խնդիրը վերջնական լուծում կունենա՞, թե՞ ոչ: “Այս պահին աղետի չափերն են հաշվվում: Ինչ վերաբերում է վարկերին, ապա խոսք է գնում ոչ թե վարկերի սառեցման, այլ վարկային պայմանագրերի վերաձևակերպումների մասին, խնդիրը բանկային տիրույթում է, կարծում եմ` կողմերը կարող են Կենտրոնական բանկի հետ փոխադարձ համաձայնության գալ` որոշակի հետաձգման հետ կապված: Այդպիսի նախադեպ մենք ունեցել ենք.
“Կամուրջ” վարկային կազմակերպությունը նույն Արմավիրի մարզում անցյալում մի քանի անգամ երկարաձգումների գնաց, որովհետև, եթե ժողովուրդն իրականում այդ եկամուտը չունի, որտեղի՞ց վճարի: Բայց էս դեպքում էլ կարծես մեկ այլ խնդիր առաջացավ, երբ վերաձևակերպումը կատարվեց, գերակշիռ մասով, այո, մարդիկ սկսեցին վճարել, ինչն էլ նշանակում էր` ճիշտ որոշում էր, սակայն որոշակի ալիք բարձրացավ մեկ այլ վարկատուների մասով, որոնք ասում էին` եթե նման վերաձևակերպումը հնարավոր է, ես էլ իմ խնդիրն ունեմ, իմն էլ վերաձևակերպէք, ինչո՞ւ իմ վարկը չեք հետաձգում”: Աղետներից տուժած մարդի՞կ էին դրանք: “Չէ, չէ, հենց դա եմ ասում` ոչ աղետներից, այլ ընթացիկ վարկատուներ են, այնուհանդերձ, ես կարծում եմ` հարցը կլուծվի, և այդ ճանապարհով, և սուբսիդավորման` սերմացու կտրամադրվի, վառելիք, պարարտանյութե”,- գրել է “Հրապարակը”: