![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/1057319513.jpg)
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն հայտարարել է, որ Շենգենյան գոտու տարածքում 7 երկիր ներքին սահմանային վերահսկողություն է սահմանել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Երեք երկիր՝ Նորվեգիան, Շվեդիան և Դանիան, վերահսկողություն են սահմանել՝ չկանխատեսված հանգամանքների մասին հոդվածի հիմքի վրա: Եվս 4 երկիր՝ Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մալթան, սկսել են վերահսկել ներքին սահմանները՝ այսպես կոչված կանխատեսելի հանգամանքների մասին հոդվածի հիմքի վրա:
Եվրահանձնաժողովը ներկայիս միգրացիոն ճգնաժամն ամենախոշորն է անվանել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից: Ներքին սահմանային վերահսկողության հարցով Frontex եվրոպական գործակալությունը կարծում է, որ միայն անցած տարի Եվրամիություն է ժամանել 1 մլն 200 հազար միգրանտ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան