“168 ժամ”-ի տեղեկություններով, “Իտեռա” կազմակերպությունների միջազգային խմբի ներկայացուցիչները մինչև այս ամսվա վերջ, հավանաբար, կրկին կայցելեն Հայաստան ՀՀ ղեկավարության հետ “Նաիրիտ” գործարանի կառավարումը ստանձնելու խնդրի շուրջ բանակցելու նպատակով: Թերթի աղբյուրների համաձայն, ռուսական կողմն իր դիրքորոշումը չի փոխել, պատրաստ են վճարել 100 մլն դոլար և խոստանում են հետագայում կանոնավոր վճարել աշխատակիցների աշխատավարձերը, սակայն հրաժա¬վում են ստանձնել “Նաիրիտի” նախկին պարտավորությունները:
Թերթը Հիշեցնում է, որ “Նաիրիտի” վաճառքից ՀՀ կառավարությունն ակնկալում է ստանալ 400 մլն դոլար դրա մեջ հաշվարկելով նաև գործարանի պարտքերը: Ամեն դեպքում, սպասվում է, որ “Նաիրիտի” ճակատագիրը կհստակեցվի արդեն հաջորդ ամսվա սկզբներին: Մինչ այդ, նաիրիտցիները պահանջում են իրենց հերթական աշխատավարձը, որը պետք է վճարվեր 2 օր առաջ, և սպառնում են կրկին փողոց դուրս գալ: