
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 18-ին, կազմել է 485.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.56 դրամով:
Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.93 դրամ (աճել է 0.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 693.78 դրամ (նվազել է 2.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.17 դրամ (նվազել է 0,12 դրամով):