
Ռուսաստանն այժմ մեծ դեր է խաղում աշխարհում կայունության ապահովման հարցում: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Քաթարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին, փոխանցում է Lifenews-ը:
Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
«Անկասկած, մենք կքննարկենք Մերձավոր Արևելքի իրավիճակը, իրադարձությունների և խնդիրների զարգացումը, որոնցով տառապում է մեր տարածաշրջանը: Ռուսաստանի դերն այսօր ամենագլխավորն է: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները ՌԴ հետ և գտնել այն հարցերի լուծումը, որոնք առնչվում են մեր տարածաշրջանի կայունության հետ»,-ասել է Քաթարի էմիրը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան