Օտարեկրացի կինը ինտիմ «կապ է ստեղծել» հայ երիտասարդի և այլ տղամարդու միջև. համացանցի միջոցով ծանոթության հետևանքները կարող էին ողբերգական լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ սոցցանցերի միջոցով ծանոթություններ հաստատելը, որպես կանոն, մեծամասամբ դժբախտ դեպքերով կամ տարբեր անախորժություններով են ավարտվում, թերևս գաղտնիք չէ որևէ մեկի համար:

Նմանատիպ դեպքերի ArmLur.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է: Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ են բախվել այս հողի վրա տեղի ունեցած խնդիրներին: Եվ գրեթե միշտ տուժողի կարգավիճակում հայտնվում են կանայք:

Իսկ ահա երեկ Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքը, որը, բարեբախտաբար, ողբերգությամբ չի ավարտվել, փոխում է կարծիքն այն մասին, թե դյուրահավատ կանայք դառնում են տղամարդկանց զոհը:

Այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գորիս քաղաքում 26-ամյա մի երիտասարդ երեկ ինքնասպանության փորձ է կատարել: Իսկ պատճառը, մեզ հասած տեղեկությունների համաձայն,  ինչ-որ օտարեկրացի կնոջ հետ սոցցանցով ստեղծած կապն է եղել: Կինը հայ երիտասարդի հետ տեսազանգ է ունեցել, մոնտաժել նրան՝ ստեղծելով ինտիմ բնույթի տեսարաններ, ապա՝ սպառնացել, թե դրանք կտարածի:

Տեսանյութը ոչնչացնելու դիմաց օտարերկրացին 15 հազար ռուբլի է պահանջել երիտասարդից: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը հայ երիտասարդը ինքնասպանությունն է համարել: Բարեբախտաբար, հարազատներին հաջողվել է լոգարանում զարկերակը կտրած երիտասարդին շտապ հիվանդանոց հասցնել:

Ի դեպ, տեսանյութի մոնտաժված տարբերակում երիտասարդը սեռական կապի է ունեցել մեկ այլ տղամարդու հետ:




Լրահոս