Գոնսալո Իգուաինի հրաժարագինը կկազմի 100 մլն եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Նապոլի»-ի ղեկավարությունը մտադիր է թիմում պահել Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինին, հայտնում է La Repubblica-ն:

Նշվում է, որ ակումբը 28-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է նոր պայմանագիր` ավելի լավ պայմաններով: Կանխատեսվում է, որ կողմերը կհամաձայնվեն պայմանագիր կնքել, որը նախատեսված կլինի մինչև 2019 թվականը: Բացի դա, ֆուտբոլիստի հրաժարագինը, որը հիմա կազմում է 94 մլն եվրո, կարող է ավելանալ և դառնալ 100 մլն եվրո:

Իգուաինի գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն Իտալիայի առաջնության 20 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ և համարվում է լիգայի լավագույն հարձակվողը:




Լրահոս