Հունվարի 18-ին կյանքի 78-րդ տարում մահացել է շախմատի Հայաստանի բազմակի չենպիոն Էդուարդ Մնացականյանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»ը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Էդուարդ Մնացականյանը ծնվել է 1938 թ. դեկտեմբերի 6-ին Երևանում: 1958, 1959, 1960, 1962 և 1967 թվականներին դարձել է Հայաստանի չեմպիոն:
ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է ուսանողական խաղերի աշխարհի կրկնակի չեմպիոն: Նա տարիներ շարունակ հանդիսացել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ: Էդուարդ Մնացականյանի հանրահայտ սաներն են Ռաֆայել Վահանյանը, Արշակ Պետրոսյանը, Սամվել ՏերՍահակյանը: 1978 թվականին արժանացել է միջազգային վարպետի կոչման: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի: 2009 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով: