Հակասական տեսագրություն, վիճահարույց հարցեր. Աղվան Հովսեփյանը զրկվել է ընկերոջ՝ Շանթի Յուրայի տան գործը քննելու հնարավորությունից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ գլխավոր դատախազի որոշմամբ Շանթի Յուրայի տան վրա ավազակային հարձակման գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Բանն այն է, որ այդ գործով մի շարք վիճահարույց հարցեր կան, հակասական տեղեկություններն ու տեսագրությունը ոչ միայն չեն տվել դրանց պատասխանը, այլև նոր հարցեր են ծնել, իսկ քանի որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը և Յուրան մտերիմ, այդ թվում՝ բիզնես հարաբերություններ ունեն, դատախազը, օգտվելով քննության վարույթը որոշելու իր բացառիկ լիազորությունից, այն ուղարկել է ՀՔԾ, որտեղ քննվում են միայն պաշտոնյաների կամ իրավապահների գործեր։ Սրանով Աղվան Հովսեփյանին զրկել է ընկերոջ տան գործը քննելու հնարավորությունից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս