«Զինված հանցախմբի պարագլուխ» Արթուր Վարդանյանը շատերի հետ է հանդիպել ոչ միայն Հայաստանում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության մարմինների բացահայտումներին հետեւում են նաեւ սփյուռքում։ Բանն այն է, որ Արթուր Վարդանյանը շատերի հետ է հանդիպել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում, տարբեր խոստումներ է տվել, փորձել է միջոցներ ներգրավել իր ծրագրերի իրագործման համար։ Մեզ հայտնի դարձավ, որ Սփյուռքի գործիչները պատրաստվում են հեռուստակամուրջ կազմակերպել՝ ԱՄՆ-Գերմանիա-Երեւան, որի ընթացքում մարդիկ կարտահայտվեն Վարդանյանի գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ կշոշափվի հայտնի գործիչների, այդ թվում՝ Գառնիկ Մարգարյանի կալանավորման հարցը, որն Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության անդամ է կամ, ինչպես իրենք են ասում, Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանի նախագահը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս