«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը երեկ վերահաստատեց հունվարի 12-ին ներկայացրած իր հրաժարականի դիմումը: Այսպիսով՝ երեկվանից Հայաստանը չունի մարդու իրավունքների պաշտպան: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի թափուր մնալու դեպքում նոր օմբուդսմենը պետք է ընտրվի մեկ ամսվա ընթացքում: Կարեն Անդրեասյանը դեռեւս շարունակում է խուսափել լրագրողների հետ շփումներից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Անդրեասյանը պատրաստվում է վերստին զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Ավելին՝ իշխանական շրջանակներում չեն բացառում, որ փաստաբանական պալատի անդամների շրջանում առկա հակասությունների շնորհիվ նախկին օմբուդսմենին կհաջողվի լուրջ պաշտոն զբաղեցնել փաստաբանների պալատում: Իսկ այդ նպատակով Կարեն Անդրեասյանը կօգտագործի ՄԻՊ պաշտոնում ձեռք բերած կապերն ու հմտությունները՝ առավել լավ արդյունքներով գործունեություն ծավալելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: