Հովիկ Աբրահամյանը «բացահայտել է» Կարեն Ճշմարիտյանին. նախարարի հարցն ակտիվորեն քննարկվում է. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին ակտիվորեն քննարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ աշխատանքից ազատման հարցը: Ընդ որում՝ նախատեսված է, որ առաջիկայում նախարարը կգնա արձակուրդ եւ այլեւս չի վերադառնա իր պաշտոնին:

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ Ճշմարիտյանը չի արդարացնում իրեն՝ իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներում:

Նշվում է, որ վերջինս իր պաշտոնավարման ժամանակահատվածում որեւէ ակնառու աշխատանք չի կատարել, ինչը «բացահայտել» է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դա եւս փաստում է, որ գործադիր մարմինը լքողներից մեկը Կարեն Ճշմարիտյանն է լինելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս