Կոալիցիան պետք է կազմվի մինչև նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների պաշտոնական մեկնարկը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական նոր կոալիցիայի կազմավորման մասին լուրերը տարեսկզբից կրկին սկսեցին ակտիվ շրջանառվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում որոշվել է, որ կոալիցիան պետք է կազմվի մինչեւ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների պաշտոնական մեկնարկը: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ կմտնեն ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Քննարկումներին կոալիցիայով մոտենալու հանգամանքը իշխանությունների համար կարեւոր է, քանի որ այդ դեպքում նրանք կկարողանան առավել անաղմուկ անցկացնել նոր ԸՕ-ի՝ իրենց համար ցանկալի նախագիծը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ եթե մինչեւ ԸՕ նախագծի պաշտոնական քննարկումների մեկնարկը չհաջողվի կոալիցիա կազմել, ապա այն ընդհանրապես չի կայանա, եւ իշխանության բաժանմանն ուղղված բոլոր հարցերը կտեղափոխվեն 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո: «Ժողովուրդ»-ը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ, սակայն նա հրաժարվեց այդ լուրերը մեկնաբանել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս