
Մայիսի 22-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մեղրուտ թաղամասում այրվում է տնակ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրուտ թաղամասի չբնակեցված տնակ-մառանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.25-ին, մարվել` 18.45-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (24 քմ):