Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ծախսել 300 մլն եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է ծախսել մոտ 300 մլն եվրո` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար, վստահեցնում է La Gazetta dello Sport-ը:

Աղբյուրն ընդգծում է, որ ձմռանը Պերեսը ցանկանում է ապահովագրվել ՖԻՖԱ-ի սպասվելիք սանկցիաներից: Պերեսը, մասնավորապես, ցանկանում է ձեռք բերել Ռոբերտ Լևանդովսկիին, ինչպես նաև Մարիո Գյոտցեին, Դավիդ Ալաբային և Էդինսոն Կավանիին:

Ինչպես հայտնի է` ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել տրանսֆերային արգելք կիրառել «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի նկատմամբ:




Լրահոս