Նավթի համաշխարհային գները կտրուկ անկումից հետո աճել են 2%-ով: Այս մասին վկայում են առևտրի տվյալները, գրում է Vestifinance.ru-ն:
Լոնդոնում առավոտյան սեսիայի ժամանակ նավթի գներն աճել են 2%-ով՝ ակնկալիքով, որ իրանական գործակիցն արդեն կորցրել է իր ազդեցությունը:
Brent տեսակի նավթի համար մարտյան ֆյուչերսներն աճել են 0,85% մինչև 28,98 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի համար՝ 0,07% մինչև 30,41 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
«Սև ոսկու» գինը մնում է Իրանից նորությունների ազդեցության ներքո:
Բացի այդ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն սպառնում են Իրանին նոր պատժամիջոցներով՝ բալիստիկ ծրագրի համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան