Քաղաքացու տնից թմրամիջոց է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն են կատարել 1944 թ. ծնված Պավել Խ.-ի տանն ու օժանդակ շինություններում, ինչի արդյունքում՝ մահճակալի տակ հայտնաբերվել է պոլիէթիլենային տարա` թմրամիջոցի նմանվող դեղնավուն հեղուկով, իսկ պատից կախված բաճկոնի գրպանում՝ լուցկու տուփի մեջ լցված թմրամիջոցի կանաչավուն զանգված:

Պավել Խ.-ն հայտարարել է, որ հեղուկ զանգվածը թմրամիջոց պատրաստելու հումք է, որն իրեն է տվել իր նախկին հարևան Արթուր Կ.-ն, իսկ կանաչավուն զանգվածը՝ «մարիխուանա» թմրամիջոց, որը քաղել է քիմգործարանի տարածքից` ծխելու միջոցով գործածելու համար:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Քննությունը վարում է Լոռու մարզի քննչական վարչությունը:




Լրահոս