Վիդիչը հեռացավ «Ինտեր»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպան Նեմանյա Վիդիչը և «Ինտերը» պաշտոնապես խզել են գործող պայմանագիրը, հայտնում է միլանցիների պաշտոնական կայքը:

Համաձայանագիրը չեղյալ է հայտարարվել երկու կողմերի ցանկությամբ:

Սերբը «Մանչեսթեր Յունայթեդից» «Ինտեր» էր տեղափոխվել 2014 թվականի ամռանը: Ա Սերիայի նախորդ առաջնությունում նա մասնակցել է 23 հանդիպման, իսկ ընթացիկ խաղարկությունում դեռ ոչ մի անգամ ասպարեզ դուրս չի եկել:

Սպասվում է, որ 34-ամյա Վիդիչը կարիերան կշարունակի MLS-ում:




Լրահոս