ՀՕՖ «Այո» հարթակի այս տարվա ամանորյա ծրագիրն անակնկալներ պատրաստելն էր ԼՂ երեխաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Այո» հարթակի այս տարվա ամանորյա ծրագիրն անակնկալներ պատրաստելն էր Լեռնային Ղարաբաղի երեխաների համար:
«Նվերներ երեխաներին» ծրագրի շրջանակներում Երևանի 6 դպրոցների` Այբ, Մակսեդան, Լև Տոլստոյի անվան128 դպրոց, Մ. Մաշտոցի անվան թիվ 2 դպրոց, Արեգնազան և Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, 600 աշակերտներ տուփերի մեջ նվերներ էին պատրաստել ԼՂՀ-ի Հադրութի շրջանի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանցիների համար: Նվերներից զատ յուրաքանչյուր երեխա նամակ էր տեղադրել իր պատրաստած տուփի մեջ։ «Այո»-ն տուփերին ավելացրել էր ձմեռային գլխարկ, ձեռնոց և գուլպա:

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նվերներ երեխաներին» ծրագիրը հաջողությամբ իրականություն է դարձել։ Մոտ մեկ ամիս տևած ակտիվ դրամահավաքի շնորհիվ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող բազում մարդիկ օգնել են հավաքագրել 2919 դոլար այս ամանորյա հեքիաթը մանուկների համար իրականություն դարձնելու համար:




Լրահոս