“Երկրի դատախազից դժգոհ են լինում միայն ու միայն հանցագործներըե: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
“Առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենաներ կանգնացնի, ու մեքենաները չկանգնեն, դրանից նեղանա: Պայքարը ոտքով են անում, չի կարելի”,-ասաց Սահակյանը:
Վերջինս խոսեց նաև ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի մասին: “Ես գոհ եմ իմ գործընկեր Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց ՀՀ նախագահին, ասելով, որ Դուք ինչ կլինեիք, որ ինքը չլիներ, բա հլա դուք ինչ կլինեիք, որ ինքը չլիներ: Գոնե ես բոլոր տիպի կապերին ու արժեքներին լավ տիրապետում եմ, հետո իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի”,-ասաց Գալուստ Սահակյանը:
lurer .com