Գյումրեցին հետախուզվում էր թմրանյութ պահելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 22-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Գյումրի քաղաքի ,Մուշ-2ե թաղամասից բերման է ենթարկվել 44-ամյա Համլետ Գ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը): Համլետ Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ ,Արթիկե քրեակատարողական հիմնարկ:




Լրահոս