Պատժամիջոցների չեղարկումից հետո Ռուսաստանում որպես ապրանքների մատակարար հանդես կգա Իրանը՝ փոխարինելով Թուրքիային. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Տնտեսական քաղաքականության, ինովացիոն և ձեռներեցության զարգացման հարցով Պետդումայի կոմիտեի ղեկավար Անատոլի Ակսակովի խոսքով՝ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում կակտիվանա:
Ավելի վաղ ՌԴ գյուղատնտեսության նախարարը հայտնել էր 2 երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին:
Մասնավորապես, Իրանից բանջարեղենային մթերքներ կմատակարարվեն Ռուսաստան:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի դեմ պատժամիջոցները հանվել են: Սակայն, միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն սպառնում են շարունակել պատժամիջոցները, եթե Իրանը չդադարեցնի միջուկային ծրագիրը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան