
Մայիսի 21-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սանահին թաղամասում “ՌԱՖ-2203” մակնիշի ավտոմեքենա է այրվում: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.50-ին, 1 մարտական հաշվարկի ուժերով: Հրդեհի հետևանքով ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ:
Մայիսի 22-ին, ժամը 12.00-ին բաժին է հրավիրվել 1959 թ. ծնված Գագիկ Է.-ն և հայտնել, որ Սանահին թաղամասում, հայրական տան մոտ, այրվել է իր ավտոմեքենան և տան դիմային պատուհանները: Հրդեհի առաջացման պատճառները և վնասի չափը պարզվում են: Կատարվում է քննություն: