Մայիսի 22-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը զինամթերք ունի եւ թողնում է “Սասունցի Դավիթ” կայարանից Սեւանի փողոց տանող գետնանցման վերջում տեղադրված աղբարկղում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի` 12 եւ 5,45 մմ տրամաչափի 167 փամփուշտ եւ ինքնաձիգի 2 պահունակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: