
Ալմաթիում տեղի ունեցող 2016 թվականի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի ոլորտներում նվաճել է 16 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Հայ աշակերտների հաղթական մեկնարկը: Կեցցեն մեր երեխաները եւ նրանց ուսուցիչները: Շատ ապրեք»,– գրել է նա։