
“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Ղափանցյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: