
Թուրքիայի խորհրդարանը Սոմալիում ռազմաուսումնական բազա բացելու մասին որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը:
Պարբերականը նշում է, որ ռազմաբազան կբացվի՝ չնայած այն բանին, որ Սոմալին աֆրիկյան տարածաշրջանի ամենավտանգավոր երկիրն է: Խորհրդարանականները նման որոշում են կայացրել՝ ելնելով Սամոլիի ռազմավարական դիրքից:
Նշվում է, որ Սոմալիի բազան արտերկրում Թուրքիայի 2-րդ ռազմաբազան կդառնա: Առաջինը բացվել է Քաթարում՝ 2015թ. նոյեմբերին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան