Տաշիրում կկառուցվի նոր մանկապարտեզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոռու մարզի Տաշիր քաղաքի մանկապարտեզներից մեկը (նկարում) տարածքի ամենահին շինություններից մեկն է և իր վրա է կրում ժամանակի կնիքը. քաղաքաշինական մասնագիտական փորձաքննության արդյունքում մանկապարտեզի շենքը համարվել է շահագործման համար ոչ պիտանի և վթարավտանգ: Եվ ահա, “Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է կառուցել նոր ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մանկապարտեզ:
Կարապետյանների ընտանիքի ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ նաև դպրոցականները: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, ըստ աշակերտների թվաքանակի, նրանց կողմից ֆինանսավորվել են թիվ 32 ընտրատարածքի բոլոր 55 դպրոցների շրջանավարտները` Վերջին զանգի միջոցառումները կազմակերպելու համար:
Ինչ վերաբերում է ՀՀ Զինված ուժերին նվիրվելիք մեքենաներին, ապա արդեն իսկ կնքվել են մեքենաների ձեռքբերման համապատասխան պայմանագրերը և հունիսի սկզբներին այդ մեքենաները կհանձնվեն բանակին: Հավելենք, որ մեքենաների մակնիշներն ընտրվել են բացառապես ՀՀ ՊՆ կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:
Իսկ հունիսի վերջին կիրականացվի ևս մեկ ավանդական դարձած ծրագիր. “Տաշիր” բարեգործական հիմնադրամի կողմից իրենց բանկային անհատական քարտերը կստանան ՀՀ մանկատների շրջանավարտները` որպես իրենց ինքնուրույն առաջին քայլերում աջակցություն: Քարտերի վրա առկա գումարների մասին կիրազեկվի լրացուցիչ:
“Տաշիր” բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն




Լրահոս