ՀԱՐՑ. Ես շաբաթ օրը երեկոյան տեսա, թե ոնց մի հատ մերսեդես եկավ, կանգնեց «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ (երիտասարդական): Մի 5 րոպե հետո շարժվեց ու 200 դրամ փող տվեց մեքենան կայանելու համար (ստայանչիկին): Բա կարելի՞ է նման բան. հա՛մ իրենց խանութից օգտվես, հա՛մ էլ մեքենայի համար փող տաս, բա ամոթ չի՞: Տենց են անում էլի, որ հարստանում են:Սահակ Միքայելյան, 56 տարեկան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «ՍԱՍ»-ի դեպքում եւս մենք ենք պատասխանում, քանի որ երկար ժամանակ փորձեցինք բացատրություն ստանալ «լեւի փողերի» մասին, բայց ապարդյուն: Առաջատար սուպերմարկետներից համարվող «ՍԱՍ»-ում «մի կենդանի խոսող» չգտնվեց, որ պատասխաներ մեր այդքան պարզ հարցադրմանը. «Ինչո՞ւ եք ավտոմեքենաներ կայանելու համար գումարներ գանձում ՀՀ քաղաքացիներից»: Լսափողից այս կողմ երկար ժամանակ սպասեցինք, նույնիսկ ինչ-որ երաժշտություն միացավ, դա էլ լսեցինք մինչեւ վերջ, ապա կատարվեց այն, ինչին սպասում էինք` «տու-տու-տու»: Դե իհարկե, ինչ պիտի ասեին սուպերմարկետի պատասխանատուներն ու սեփականատերերը, որոնք օրը ցերեկով Երեւանի կենտրոնում խաբում են մարդկանց: Խաբում են, որովհետեւ բոլոր նորմալ երկրներում, նույնիսկ Հայաստանում մեծ խանութների դիմաց մեքենա կայանելն անվճար է: Միայն «ՍԱՍ»-ն է ինքն իր համար «դոտացիա» ապահովում շարքային բնակիչների հաշվին: Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ն ակնկալում է, որ «ՍԱՍ»-ից կարձագանքեն մեր ընթերցողի ահազանգին, կդիտեն շաբաթ օրը նկարահանված կադրերը եւ կպարզեն ՀՀ քաղաքացու դժգոհության պատճառը: Եթե, իհարկե, քաղաքացիները ընդհանրապես հետաքրքրում են այդ կազմակերպությանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ