
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մահափորձ է տեղի ունեցել Չեչնիայի պատվավոր հյուպատոսի նկատմամբ: Դեպքը տեղի է ունեցել հյուպատոսի գրասենյակի հարևանությամբ: Գրասենյակի անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է երկու մարդ արագ վազում գրասենյակի դիմացով: Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում: