Ուժեղ ձյան պատճառով Մոսկվայում ավելի քան 100 չվերթ է չեղարկվել. ուշացումով են իրականացվել նաև Մոկսվա-Երևան չվերթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուժեղ ձյան պատճառով Մոսկվայի օդանավակայանները չեղարկել են մեծ թվով չվերթներ: Ուշացումով են իրականացվել նաև Մոսկվա-Երևան մի քանի չվերթներ: Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանից ArmLur.am-ը տեղեկանում է, որ այսօր այդ ուղղությամբ իրականացվող երեք չվերթ կատարվել են մեկ ժամ ուշացումով: Մասնավորապես, ուշացումով է եղել մեկ չվերթ դեպի Մոսկվա և երկուսը` դեպի Երևան:

Համաձայն տվյալների, «Շերեմենտևո» օդանավակայանում Մոսկվայի ժամանակով 10:40-ի դրությամբ արդեն չեղարկվել էր 130 չվերթ, իսկ 17-ն էլ հետաձգվել:

Հայտնի է, որ «Դոմոդեդովոյում» չեղարկվել է 6 չվերթ, հետաձգվել՝ 12-ը, ինչպես նաև չեղարկվել է 3 չվերթի ժամանումը, հետաձգվել՝ 13 չվերթի ժամանումը: Իսկ «Վնուկովոյում» 2 չվերթի ժամանում հետաձգվել է, 1 չվերթ՝ չեղարկվել:

Հավելենք, որ չվերթների չեղարկում և հետաձգում տեղի էր ունեցել նաև տոնական օրերին:




Լրահոս