Սկանդալ «Օսկար» մրցանակաբաշխության շուրջ՝ ռասայական խտրականության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օսկար» հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Սևամորթ դերասանները բոյկոտել են մրցանակաբաշխությունը, քանի որ 2015-2016թթ. նոմինանտների թվում չեն եղել սևամորթ դերասաններ: Սոցցանցերում #OscarsSoWhite հեշթեգ է հայտնվել:

Կինոգետները խորհրդակցել են և որոշել բարեփոխումներ մտցնել համակարգում: Ինչպես հաղորդվում է կինոակադեմիայի պաշտոնական թվիթերյան էջում, «Օսկարի» ժյուրիի կազմը կփոխվի նոմինանտների շուրջ ծագած սկանդալի պատճառով:

Մինչ այս ռասայական խտրականության մեջ մեղադրանքներ չեն հնչեցվել: Օրինակ` 2014թ. «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» նոմինացիայում մրցանակին արժանացավ քենիացի դերասանուհի Լյուպիտա Նիոնգոն՝ «Գերության 12 տարիները» պատմական դրամայում Փեթսիի դերի համար:




Լրահոս