Ձերբակալվել է Նուբարաշեն ՔԿՀ պետի նախկին տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը: Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Ինչպես հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից՝ Հայաստան Հակոբյանից Արտակ Հակոբյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել ու ստացել է ընդհանուր՝ 14.000 ԱՄՆ դոլար: Բացի այդ, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540.000 ՀՀ դրամի կահույք: Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:
 “ՓԱՍՏԻՆՖՈ”




Լրահոս