Սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը կշարունակվեն նաև 2016-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից 2016 թվականին ևս կշարունակվեն սիրիահայ ընտանիքների աջակցության ծրագրերը: 2015 թվականին քաղաքապետարանի կողմից համապատասխան դրամական և նյութական օժանդակություն է ցուցաբերվել 1400 սիրիահայ կարիքավոր ընտանիքի, նրանցից 72-ին` «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում: Մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ավելի քան 160 ընտանիք ներառված է պետական սոցիալական աջակցության ծրագրերում։

Մշտական ուշադրության ներքո են նաև քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ հաճախող, ինչպես նաև դպրոցահասակ ավելի քան 700 սիրիահայ երեխաները: Փոքրիկներն ու պատանիներն ակտիվորեն ներգրավվում են կրթամշակութային տարբեր միջոցառումներում:

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը ևս պարբերաբար աջակցում են երևանաբնակ սիրիահայ ընտանիքներին:




Լրահոս