
Հնդկաստանի ոստիկանությունն ուսումնասիրում է «Իսլամական պետություն»-ից երկրի վարչապետ Նարենդրա Մոդիին ուղղված սպառնալիքներով նամակը. գրում է The Express Tribune-ը:
Նամակի վերջում ստորագրված է. «Իսլամական պետություն»: Նամակն ուղարկվել է Գոայի ոստիկանական բոլոր բաժանմունքներ:
Ահաբեկիչները նամակում սպառնում են երկրի վարչապետին և պաշտպանության նախարարին: Նամակի հեղինակները պահանջում են երկրի իշխանություններին թույլատրել տավարի օգտագործումը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ԻՊ հնդիկ զինյալները հիասթափված են և ցանկանում են տուն վերադառնալ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան