
Ինչպես հայտնի է դարձել «Սպորտ-Էքսպրես»-ին, «Զենիթ»-ն ու հարձակվող Ալեքսանդր Կոկորինը շարունակում են բանակցություններ վարել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցով:
Դեռևս կողմերը չեն կարողանում աշխատավարձի շուրջ համաձայնության հասնել: Ռուսական ակումբը պատրաստ է Կոկորինին վճարել այնքան, որքան Արտյոմ Ձյուբային` տարեկան 3 մլն եվրո, սակայն ֆուտբոլիստն ավելին է ուզում:
Ֆուտբոլիսի պայմանագիրը «Դինամո»-ի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը և այն երկարաձգել չի պատրաստվում: