ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ ԵՆ ԿԵՐԱԿՐՈՒՄq

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւան-Հոկտեմբերյան ճանապարհը փակած Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներին հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գեւորգյանն առաջարկել է  գյուղացիների հետ խնդիրը քննարկել Արմավիրի մարզպետարանում, սակայն նրանք չեն համաձայնել եւ կրկնել են իրենց պահանջը` անձամբ տեսնել Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ա. Գեւորգյանը վերադարձել է Երեւան, իսկ գյուղնախարարն Արմավիրի մարզպետարանում քննարկել է գյուղացիների վնասված բերքի հարցը: Հիշեցնենք, որ դեռեւս հինգ օր առաջ, երբ 10-ից ավելի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել էին ճանապարհը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գյուղացիներին խոստացել էր, թե կառավարությունում պատրաստվում են բարձրացնել մի շարք հարցեր, գյուղացիների վարկերը սառեցնել, նոր վարկեր տրամադրել, սերմեր, սածիլներ տալ եւ աջակցել նրանց մի շարք այլ հարցերով: Մինչդեռ մինչ օրս, բացի դատարկ խոստումներից, կառավարությունը որեւէ հստակ քայլ չի արել: Իսկ երեկ էլ Տ. Սարգսյանը հայտարարեց, թե  գյուղացիներին օգնելու են, բայց չեն փոխհատուցելու: Մի խոսքով, ծաղրում են բնակիչներին:




Լրահոս