Մայիսի 18-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին հրապարակավ խոստացավ աշխատանքից ազատել զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների: Անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ազատվել է աշխատանքից: Սակայն «Ժողովուրդ»-ի՝ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրին, որ Յ. Խաչատուրովը պաշտոնանկ չի արվել ու չի արվի (գոնե առայժմ): Ավելին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Խաչատուրովն ու Օհանյանը հանդիպել են, քննարկել Լ. Ստեփանյանի սպանության գործը: Բայց քանի որ ՊՆ-ում կա երկու թեւ՝ երիտասարդ, «օսլայած» մազերով զինվորականներ, որոնք Ս. Օհանյանի հովանավորյալներն են, եւ հին հղփացած գեներալներ՝ Խաչատուրովի «տիրույթում», սկսեցին միմյանց վրա ցեխ նետել: Իրավիճակը եւս մեկ անգամ մատնեց, որ Խաչատուրովն ու Օհանյանը լարված հարաբերություններ ունեն: Նրանք տեսակներով տարբեր մարդիկ են:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ