ՀՀԿ-ն երեկ դեմ քվեարկեց մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը. նախագիծը ստացավ 49 կողմ, 59 դեմ եւ 1 ձեռնպահ ձայն: Ու սա այն դեպքում, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իշխող մեծամասնության անունից ԱԺ նիստում հավաստիացրել էր կողմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը մեկ նախապայմանով, որ ընդդիմությունն այն ներկայացնի նախագահական ընտրություններից հետո: ՀԱԿ-ը պահեց իր խոստումը, որից հետո ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց նախագծին: Բայց ԱԺ լիագումար նիստում ՀՀԿ-ն դրժեց խոստումն ու խաբեց: Ընդ որում, նա ՀԱԿ-ին խաբեց արդեն երկրորդ անգամ (առաջին անգամվա մասին «Ժողովուրդ»-ը գրել էր. քաղբանտարկյալներին ազատելուց հետո պետք է կիսեր իշխանությունը, չարեց): Բայց այս որոշման վրա, ըստ մեր տեղեկությունների, ազդել են նաեւ ՀՀ ուժային կառույցները՝ Հովիկ Աբրահամյանին ցույց տալով, որ չի կարող ընդդիմության թիկունքում իրենց «հատ-հատ» կանչել ԱԺ՝ բացատրություններ տալու:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ