Ուտուշ-խմուշն ու սոված առյուծները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ բրիտանական հռչակավոր Դեյլի Մեյլ պարբերականը անդրադարձել է Գյումրու գազանանոցին՝ նշելով այստեղ պահվող կենդանիների սարսափելի վիճակի մասին: Հայտնի է, որ կուշտ ու ապահով Արեվմուտքում կենդանիները հաճախ շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում քան մարդիկ: Ի դեպ ասում են երկու օր առաջ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Երեվանից ժամանած հյուրերի հետ ճոխ քեֆ է արել տեղի ռեստորաններից մեկում, նշելով իր ծննդյան տարեդարձը, ինչին հանրապետական մամուլը բավական լայնորեն անդրադարձավ: Չի բացառվում, որ եթե Դեյլի Մեյլի հոդվածը մի օր շուտ լույս տեսներ, սնունդի մնացորդները կարող է ուղարկվեին սոված կենդանիներին:

Հ.Գ. Զարմանալի է, որ Դեյլի Մեյլը պատգամավորի ծնունդի նման իրադարձությունը թողած ընկել է կենդանիների հետևից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս