Նոր ընտրական օրենսգիրքը Հրայր Թովմասյանն է մշակելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման գործը իշխանությունները հանձնարարել են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին: Վերջինս մեկ անգամ արդեն հանդես եկել է որպես ընտրական օրենսգրքի համահեղինակ: Նշենք, որ գործող ԸՕ հիմքում դրված 1999-ի փետրվարին ընդունված ԸՕ-ի համահեղինակներից մեկը եղել է հենց Հրայր Թովմասյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» Հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանի ուղեկցությամբ, վերջին օրերին հանդիպել է մի շարք պատգամավորների հետ: Թովմասյանը եւ Պողոսյանը պատգամավորների հետ քննարկել են ԸՕ նախագծում հնարավոր մոտեցումները:

Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ցանկություն չունի նոր ԸՕ համահեղինակ լինել: Ըստ նրա՝ երբ նախագիծը կամ դրա մի մասը պատրաստ կլինի, ապա իրենց կազմակերպությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, (GIZ) պատրաստ է իրավական խորհրդատվություն ներկայացնել նախագծի հեղինակներին: Իսկ ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, ապա նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս